Բաղադրություն
800 գր․թխվածքաբլիթ
100 գր․ ընկույզ
200 գր․շաքարավազ
60 գր․ կակո
240 մլ․ ջուր
150 գր․ կարագ
Գանաշի համար՝
120 գր․ մուգ շոկոլադ
220 գր սերուցք (30%)
Պատրաստման եղանակը՝
Կտրատել թխվածքաբլիթները
Ընկույզը բովել մոտ 5 րոպե և ավելացնել թղվածքաբլիթներին
Առանձին կաթսայի մեջ լցնել շաքարավազը, կակաոն, խառնելով աստիճամաբար ավելացնել ջուրը և կարագը, դնել գազօջախին և մոտ 7 րոպե խառնել մինչև եռա
Թողնել 15 րոպե հովանա, ավելացնել թխվածքաբլիթներին և լավ խառնել
Պետք է ստացվի խիտ շոկոլադե խառնուրդ՝ թխվածքաբլիթների կտորներով
Տեղափոխել խմորեղենի համար նախատեսված տարայի մեջ, գդալով հավասար և ամուր տարածել և 30-60 րոպե թողնել սառնարանում
Գանաշի պատրաստման եղանակը՝
Թավայի մեջ լցնել սերուցքը, թողնել եռա, վերցնել գազօջախից, լցնել մուգ շոկոլադի վրա և լավ խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ և առանց գնդիկների զանգված
Ստացված զանգվածը լցնել արդեն պատրաստ խմորեղենի վրա և հավասար տարածել
Զարդարել բանանի կտորներով և ընկույզով
Ահա և վերջ՝ արագ, գեղեցիկ և անչափ համեղ