Համեղ աղցանի գաղտնիքը ընտրված մթերքների համահունչ և նուրբ համադրությունն է։ Լոբով և եգիպտացորենով աղցան

Բաղադրիչներ

200 գ խաշած լոբի

1 տուփ պահածոյացված եգիպտացորեն

3 խաշած ձու

150 գ պանիր

150-170 գ եփած երշիկ

1 ատամիկ սխտոր

1 թարմ վարունգ

աղ

սև պղպեղ

մայոնեզ

սամիթ

Պատրաստման եղանակը

Ձուն, վարունգը խորանարդաձև կտրատել

Ավելացնել խորանարդաձև կտրատած երշիկը, քերած պանիրը, սխտորը

Ավելացնել եգիպտացորենը, լոբին, մանրացրած սամիթը

Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 2 ճ/գ մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում