Բաղադրիչներ
2 դդմիկ
ձեթ
աղ
սև պղպեղ
1 գլուխ սոխ
1 գազար
1բուլղարական պղպեղ
100 գ պանիր
3 ճ/գ պաքսիմատ
սամիթ
Պատրաստման եղանակը
Դդմիկները կիսել, միջուկները հանել, կտրատել

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, դդմիկները դնել, յուրաքանչյուրի մեջ ձեթ քսել, համեմել աղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Սոխը մանրացնել, տապակել 2 րոպե, ապա ավելացնել քերած գազար և թողնել ևս 2 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, դդմիկի միջուկը, համեմել աղով, սև պղպեղով, ծածկել կափարիչն ու թողնել մինչև պատրաստ լինելը

Լցնել խոր տարայի մեջ, ավելացնել 50 գ քերած պանիր, պաքսիմատ, մանրացրած սամիթ և լավ խառնել

Յուրաքանչյուր դդմիկի մեջ 3 ճ/գ խճողակ լցնել մնացած 50 գ պանիրը քերել և ավելացնել յուրաքանչյուրի վրա: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ