Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Համացանցի հիթ դարձած տորտիլլաներ. թարմ և հյութեղ նախուտեստ՝ սեղանները զարդարելու համար

Տորտիլլա
Համեղ տաք ուտեստ՝ ամեն օր պատրաստելու համար:

Բաղադրիչներ

  • 7 հատ լոշիկ
  • 180 գ պանիր
  • 150 գ խոզապուխտ
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ ձու
  • 1-2 ճաշի գդալ թթվասեր
  • 10 գ քունջութ

Պատրաստման եղանակը

  • Պանիրը անցկացնել քերիչով:
  • Խոզապուխտը և լոլիկը կտրատել:
  • Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել թթվասերը, և խառնել:
  • Լոշիկները բաժանել 2 մասի: Լոշիկի անկյունում լցնել միջուկը, և փաթաթել:
  • Դասավորել տարայի մեջ, վրան քսել ձու, և ցանել քունջութը:
  • Եփել 180°C ջեռոցում 10-15 րոպե՝ մինչև կարմրելը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: