Հաղորդի՛ր տապակած սմբուկին նոր շունչ. նոր բաղադրատոմս՝ կորեական ձևով

Սմբուկով և մսով ուտեստ

Բաղադրությունը
1 կգ սմբուկ
500 գ լոլիկ
400 գ քաղցր պղպեղ
400 գ խոզի կամ տավարի փափկամիս
6 ատամիկ սխտոր
60 մլ բուսայուղ
½  թեյի գդալ կարմիր չիլի պղպեղ
50 գ համեմ
3 ճաշի գդալ սոյայի սոուս
1 թեյի գդալ համեմի սերմ
1 թեյի գդալ պապրիկա
½ թեյի գդալ սև պղպեղ
3 ճաշի գդալ աղ

Պատրաստման եղանակ

Սմբուկները երկարությամբ կտրատել, վրան ավելացնել աղ, թողնել մնա 30 րոպե:

Փափկամիսը մանր կտրատել, տապակել բուսայուղով:

Սոխը մանրացնել, ավելացնել մսին, տպակել 3 րոպե ուժեղ կրակի վրա:

Պղպեղը և լոլիկը մանրացնել, լոլիկը ավելացնել մսին, թողնել կրակին 5 րոպե:

Սմբուկի վրա ջուր ավելացնել, լավ լվանալ, և քամել:

Պղպեղը և սմբուկը ավելացնել մսի, լավ խառնել, թողնել կրակին 20 րոպե:

Ավելացնել սխտորը, սոյայի սոուսը և համեմունքները:

Ավելացնել մանր կտրատված համեմը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում