Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Սնկով ու կարտոֆիլով հագեցնող և անչափ համեղ ուտեստ, որն ուղղակի փորձել է պետք

Սնկով և կարտոֆիլով ուտեստ
Այսքան հեշտ և յուրահատուկ ուտեստ դեռ չեք փորձել:

Բաղադրիչներ

  • 400 գ կարտոֆիլ
  • 300 գ ալյուր
  • 300 գ սունկ
  • 1 հատ սոխ
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ չորացրած կանաչի
  • բուսայուղ
  • ջուր
  • սամիթ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը խաշել, պատրաստել կարտոֆիլի խյուս:
  • Սունկը և սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղի մեջ:
  • Կարտոֆիլի խյուսին ավելացնել ալյուր և բուսայուղ, որ ստացվի խմորանման զանգված:
  • Սննդային թաղանթի վրա խմորը ուղղանկյունձև բացել:
  • Տապակած սոխը և սունկը լցնել խմորի վրա, ամբողջությամբ տարածել և ոլորել:
  • Կտրատել և շարել տարայի մեջ:
  • Տոմատի մածուկին ավելացնել շաքարավազ, ջուր, չորացրած կանաչիներ և ջուր, խառնել մինչև տոմատի մածուկը լուծվի:
  • Լցնել ուտեստի վրա, և դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, եփել 25 րոպե:
  • Ջեռոցից հանելուց հետո վրան լցնել թարմ կտրատած սամիթը:
Բարի ախորժակ: