Դդմիկով ուտեստ

Այս համեղ բաղադրատոմսը Ձեզ մոռացնել կտա երբևէ փորձած դդմիկով ուտեստները:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 300 գ հավի աղացած կրծքամիս
- 200 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- 1 հատ սոխ
- 1 հատ ձու
- 1 թեյի գդալ աղ
- սև պղպեղ
- սամիթ
- կանաչ սոխ
Սոուս
- 4 ճաշի գդալ թթվասեր
- 1 ճաշի գդալ սոյայի սոուս
- 2 ճաշի գդալ կետչուպ կամ տոմատի մածուկ
- 3-4 ճաշի գդալ ջուր
- 1 թեյի գդալ աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոուս
1 Թթվասերի վրա լցնել սոյայի սոուսը, կետչուպը, աղը, պղպեղը, ջուրը, ըստ նախասիրության, և լավ խառնել:

1 Դդմիկը կտրատել:

2 Հավի աղացած կրծքամսին ավելացնել աղացած սոխ, աղ, պղպեղ, ձու, կտրատած կանաչի և խառնել:

3 Տարայի մեջ բուսայուղ քսել:
4 Դդմիկների վրա քսել մսի ֆարշը, և բաղադրիչները հերթականությամբ դասավորել:

5 Այնուհետև վրան լցնել սոուսը և քերած պանիրը:

6 Բերանը փակել փայլաթիթեղով, և ուտեստը դնել 180° տաքությամբ ջեռոցի մեջ 30-40 րոպե:


Բարի ախորժակ: