Մսով և բանջարեղենով մակարոն

Հագեցնող և համեղ ուտեստ՝ առանց մեծ ջանքերի:
Բաղադրիչներ
- 150 գ մակարոն
- 300 գ տավարի միս
- 450 մլ եռացրած ջուր
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- 1 հատ լոլիկ
- 2 ատամիկ սխտոր
- բուսայուղ
- աղ
- պապրիկա կամ կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Միսը մանր կտրատել:

2 Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել, պահել 10 վայրկյան, այնուհետև կեղևից հանել և մանր կտրատել:

3 Գազարը մանր կտրատել:

4 Սխտորը մանր կտրատել:

5 Սոխը մանրացնել և տապակել բուսայուղի մեջ:
6 Այնուհետև ավելացնել կտրատված միսը և տապակել:

7 Ավելացնել կտրատված լոլիկը,գազարը և համեմունքները՝ ըստ ճաշակի:

8 Ավելացնել մակարոնը, տապակել 1-2 րոպե, ավելացնել եռացրած ջուրը:

9 Թողնել թույլ կրակի վրա 15-20 րոպե:

Բարի ախորժակ: