Կորեական եղանակով պատրաստված վարունգով աղցան

Վարունգով աղցան
Այս աղցան-նախուտեստը շատ հեշտ է պատրաստվում: Արդյունքում ցանկացած ուտեստի համար կունենաք համեղ և խրթխրթան հավելում:

Բաղադրիչներ

  • 500 գ վարունգ
  • 1 հատ գազար
  • 5-6 ատամիկ սխտոր
  • 50 մլ ձեթ
  • 1 ճաշի գդալ պապրիկա
  • 1 ճաշի գդալ քացախ (9%)
  • 2 ճաշի գդալ սոյայի սոուս
  • կանաչ սոխ
  • կծու պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Վարունգը բարակ և երկարավուն կտրատել:
2 Կանաչ սոխը մեծ-մեծ կտրատել: Սխտորը ճզմել կամ մանր կտրատել, իսկ գազարը քերիչով անցկացնել: Այս ամենը լցնել կտրատված վարունգի վրա:
3 Սոուսը պատրաստելու համար ձեթը տաքացնել, դրա մեջ պապրիկա լցնել ու լավ խառնել: Սոուսը տաք վիճակում լցնել աղցանի վրա և խառնել:
4 Վերջում ավելացնել սոյայի սոուս, քացախ և լավ խառնել:
5 Աղցանը նվազագույնը 2-3 ժամ մարինացնել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.