Կոտլետների փոխարեն պատրատե՛ք հյութեղ հավի կրծքամիս՝ հրաշալի սոուսով

Հավի կրծքամիսը ջեռոցում
Հյութեղ հավի կրծքամիս՝ անհավանական համեղ սոուսով:

Բաղադրիչներ

  • 3 հատ հավի կրծքամիս
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • աղ
  • սև պղպեղ
  • 50 մլ սոյայի սոուս
  • 3 ատամիկ սխտոր
  • 3 հատ կարտոֆիլ
  • 5 հատ սունկ
  • 100 գ պանիր
  • 1 հատ ձու

Պատրաստման եղանակը

1 Հավի կրծքամսի վրա դանակով ճեղքեր բացել:
2 Թթվասերին ացելացնել սոյայի սոուսը, աղը և պղպեղը: Վրան քերել սխտորը: Լավ խառնել:
3 Հավի կրծքամիսը դնել սոուսի մեջ, թողնել մնա 5 րոպե:
4 Կարտոֆիլները կլոր կտրատել: Շարել տարայի մեջ:
5 Սունկը կտրատել, լցնել կարտոֆիլի վրա:
6 Հավի կրծքամիսը դնել կարտոֆիլի և սունկի վրա: Ավելացած սոուսը լցնել վրան:
7 Դնել 180°C ջեռոցը 30 րոպե:
8 Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ձուն, և միասին հարել:
9 Ուտեստը ջեռոցից հանել, վրան ավելացնել պանիրը:
10 Դնել ջեռոցի մեջ ևս 15 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում