Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ. արագ, գեղեցիկ, հյութալի…

Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ
40 րոպե
Այս ուտեստը կարող եք պատրաստել թե՜ ճաշի, թե՜ ընթրիքի համար:
Այն ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Բաղադրիչներ

  • 600 գր կարտոֆիլ
  • 550 գր աղացած միս
  • 3 հատ լոլիկ
  • 120 գր պանիր
  • 1 հատ սոխ
  • 2–3 ատամիկ սխտոր
  • չորացրած ծիթրոն
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Սոխը և սխտորը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին, համեմել աղով և պղպեղով։ Ավելացնել չորացրած ծիթրոն, լավ խառնել և բաժանել փոքր մասերի։
2 Կարտոֆիլը շրջանաձև կտրատել մոտ 1սմ հաստությամբ: (կարելի է կտրատել նաև ձևավոր դանակով)
3 Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա դնել մեկ բաժին միս, սեղմել և շրջանաձև շարել ջերմակայուն տարայի մեջ։
4 Լոլիկը մանրեցնել կամ անցկացնել քերիչով և լցնել ուտեստի վրա։
5 Դնել ջեռոցը 180°C ջերմաստիճանում մոտ 40 րոպե, մինչև որ եփվի։
6 Պանիրը անցկացնել քերիչով։
7 Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ուտեստը հանել ջեռոցից, վրան քերված պանիր շաղ տալ, և նորից դնել ջեռոցի մեջ։
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.