Կարտոֆիլով լոշիկներ: Հասանելի բաղադրիչներով հագեցնող նախաճաշ

Կարտոֆիլով լոշիկներ
25 րոպե
Այս լոշիկները հետաքրքիր տարբերակ են նախաճաշի համար:

Բաղադրիչներ

  • 3-4 հատ կարտոֆիլ
  • 4 հատ ձու
  • 100 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլի կեղևը մաքրել, խոշոր քերիչով անցկացնել: Քերված կարտոֆիլը համեմել աղով և խառնել:
2 Պանիրը քերիչով անցկացնել, իսկ ձուն հարել: Պանիրը լցնել ձվով զանգվածի մեջ և խառնել:
3 Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, այնուհետև լցնել քերված կարտոֆիլը և տապակել:
4 Երբ կարտոֆիլով շերտի մի կողմը տապակված կլինի, մեկ այլ ամանի օգնությամբ շերտը պտտել:
5 Կարտոֆիլով շերտի վրա լցնել ձվով և պանրով զանգվածը, հավասարաչափ տարածել:
6 Թավան կափարիչով ծածկել: Կրակը թուլացնել, և եփել մինչև պատրաստի լինելը:
7 Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում