Բաղադրիչներ
7 հատ կարտոֆիլ
40 գ կարագ
2 ճ/գ ալյուր
2 բաժակ կաթ
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ մշկընկույզ
150 գ պանիր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել սառը ջուր, թողնել 5 րոպե, ապա չորացնել
Կաղապարի ներսը պատել ձեթով, շարել կարտոֆիլները, համեմել աղով, սև պղպեղով, դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
![](https://hamoov.am/wp-content/uploads/2023/04/screenshot_1662-1.png)
Կաթսայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, ավելացնել կաթ՝ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա
![](https://hamoov.am/wp-content/uploads/2023/04/screenshot_1663.png)
Ավելացնել 0,5 թ/գ աղ և մշկընկույզ, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից
Ստացված սոուսն ավելացնել կարտոֆիլին, ավելացնել քերած պանիր և ևս 15 րոպե դնել ջեռոցում
![](https://hamoov.am/wp-content/uploads/2023/04/screenshot_1664.png)
Զարդարել մանրացրած մաղադանոսը և մատուցել )))
![](https://hamoov.am/wp-content/uploads/2023/04/1911-1024x538.jpg)
Բարի ախորժակ