Կարտոֆիլով աղցան
Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
250 գ գազար
150 գ պահածոյացված ոլոռ
2 ատամիկ սխտոր
1 տուփ կորեական աղցանի համեմունք
սամիթ
բուսայուղ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խորանարդներով կտրատել, լցնել եռացող ջրի մեջ, թողնել մինչև պատրաստ լինի:
Գազարը անցկացնել քերիչով, ավելացնել համեմունքը, և լավ խառնել:
Սամիթը մանր կտրատել:
Ավելացնել ոլոռը:
Սխտորը ճզմել աղցանի մեջ:
Ավելացնել աղը և սև պղպեղը, բուսայուղը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: