Բաղադրիչներ
600 գ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
2 գազար
1 ձու
80 գ ալյուր
1 թ/գ խմորիչ
աղ
սև և կարմիր պղպեղներ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, գազարը քերիչով անցկացնել և տապակել ձիթայուղով 5 րոպե

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել

Ավելացնել տապակած սոխն ու գազարը, 1 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, խմորիչ, լավ խառնել

Կոտլետների պես տապակել 2 կողմից

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ