Բաղադրիչներ
350 գ բրոկկոլի
300 գ հավի կրծքամիս + ½ բաժակ ջուր
200 գ պանիր Ֆետա
2 լոլիկ
1 տուփ մարինացված եգիպտացորեն
աղ
սև և կարմիր պղպեղ
Սոուսի համար`
200 գ յոգուրտ
սամիթ
2 ատամիկ սխտոր
½ թ/գ աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին 8-10 րոպե եփել եռման աղաջրի մեջ: Տեղափոխել սառը ջրի մեջ, թողնել 3 րոպե, քամել և կտրատել
Ավելացնել միջին մեծությամբ կտրատած լոլիկ
Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, 2 կողմից 3-ական րոպե տապակել, ավելացնել ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե
Կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել եգիպտացորեն, խորանարդաձև կտրատած պանիր
Յուգուրտին ավելացնել մանրացրած սամիթ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել աղցանին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ