Կաղամբը մարինացրեք կորեական ձևով, և Ձեր ուտեստները այլևս այլ լրացումներ չեն պահանջի

Մարինացված գազար
Հետաքրքիր աղցան-ուտեստ՝ հարուստ համային համադրությամբ:

Բաղադրիչներ

  • 1 հատ կազամբ
  • 4 հատ գազար
  • 4 հատ բուլղարական պղպեղ
  • 30 գ մաղադանոս
  • 1 գլուխ սխտոր
  • 0.5 թեյի գդալ կծու չիլի պղպեղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 ճաշի գդալ աղացած համեմի սերմ
  • 2 ճաշի գդալ աղ
  • 1.5 ճաշի գդալ քացախ
  • 100 մլ ջուր
  • 250 մլ բուսայուղ
  • 1 հատ սոխ

Պատրաստման եղանակը

1 Կաղամբը մանր կտրատել, ձեռքերով տրորել, որ փափկի:
2 Գազարը կորեական քերիչով անցկացնել:
3 Պղպեղները մանր, երկարավուն կտրատել:
4 Մաղադանոսը մանր կտրատել, սխտորը ճզմել աղցանի վրա:
5 Ավելացնել համեմունքները, և ձեռքերով տրորելով խառնել:
6 Այնուհետև քացախը ջրով բացել, խառնել, և ավելացնել:
7 250մլ բուսայուղի մեջ, խոշոր կտրատված սոխը տապակել, մինչև լավ կարմրի:
8 Սոխերը հանել բուսայուղից, (աղցանի մեջ չենք օգտագործելու), բուսայուղը լցնել աղցանի վրա, լավ խառնել:
9 Լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ, և մեկ օր թողնել սառնարանում:
10 Մատուցելուց առաջ լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում