Դդմիկով «արքայախնձորներ»

Կախարդական օղակներ՝ պատրաստված սովորական դդմիկներից:
Բաղադրիչներ
- 1 կգ դդմիկներ
- 350 մլ արքայախնձորի հյութ
- 100 գ շաքարավազ
- 1/2 թեյի գդալ կիտրոնաթթու
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Դդմիկների կեղևը հեռացնել, հեռացնել միջուկը, կտրատել 1.5-2 սմ հաստությամբ:

- Կաթսայի մեջ խառնել արքայախնձորի հյութը, շաքարավազը, կիտրոնաթթուն և վանիլինը:

- Դդմիկները լցնել օշարակի մեջ, թողնել մինչև եռռալը, եփել եևս 15 րոպե:

- Դդմիկները տեղավորել մաքուր տարաների մեջ, ավելացնել տաք օշարակը, և պահածոյացնել:
- Ծածկել ծածկոցով, թողնել մինչև սառչի, այնուհետև պահել մութ և զով վայրում:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
