Նրբահամ կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով թխվածքաբլիթ
Այս թխվածքաբլիթները պատրաստվում են արագ, փխրուն են և ունեն հիանալի համ:

Բաղադրիչներ

  • 300 գր կաթնաշոռ
  • 100 գր կարագ
  • 250 գր ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 3 ճաշի գդալ շաքարավազ (կարելի է վերցնել ավելի շատ)
  • վանիլին

Պատրաստման եղանակը

1 Կարագը նախապես փափկեցնել: Կաթնաշոռը և կարագը խառնել:
2 Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը, և հունցել խմորը: Փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 30 րոպե:
3 Հանել խմորը, կիսել, և յուրաքանչյուր մասը գրտնակել մոտ 0.5սմ հաստությամբ:
4 Վանիլինը խառնել շաքարավազին և շաղ տալ խմորի վրա:
5 Բաժանել խմորը եռանկյունների, և յուրաքանչյուրը փաթաթել փոքր կողմից դեպի սուր ծայրը:
6 Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 180°C ջերմաստիճանը:
7 Թխվածքաբլիթները շարել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ և դնել ջեռոցում մոտ 25–30 րոպե:
8 Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.