Կաթնաշոռով բուլկիներ, որոնք կգրավեն իրենց փափկությամբ և համեղությամբ

Կաթնաշոռով բուլկիներ
1 ժամ
Առանց խմորիչի այս բուլկիները շատ համեղ և փափուկ են ստացվում:

Բաղադրիչներ

  • 250 գ կաթնաշոռ
  • 120 գ շաքարավազ
  • 180-200 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 1 թեյի գդալ վանիլային շաքար
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

1 1 հատ ձուն հարել, հարված ձվի կեսից ավելը լցնել մեկ այլ ամանի մեջ:
2 Այդ ամանի մեջ լցնել կաթնաշոռը, շաքարավազը և խառնել:
3 Զանգվածի մեջ ավելացնել մաղված ալյուրի մի մասը, փխրեցուցիչը և խառնել:
4 Այնուհետև մաս-մաս ավելացնել մնացած ալյուրը՝ զուգահեռաբար խառնելով այնքան ժամանակ, մինչև կստացվի ձեռքերին չկպչող խմոր:
5 Խմորը տրորել, բաժանել 8 մասի, և յուրաքանչյուր մասը հյուսելով ձևավորել:
6 Բուլկիները դնել յուղաթերթով ծածկված թավայի մեջ, դրանց վրա ձու քսել, և շաքարավազ շաղ տալ:
7 Թխել մոտ 20 րոպե 180օC-ում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.