Ծույլ կարկանդակ բանանի միջուկով. պատրաստի՛ր նախաճաշ 5 րոպեում

Բանանով թխվածք
Արագ և համեղ թխվածք նախաճաշին մատուցելու համար:

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • 125 գ շաքարավազ
  • 150 մլ կեֆիր
  • 30 գ կարագ
  • 250 գ ալյուր
  • 10 գ փխրեցուցիչ
  • 2 հատ բանան
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Ձուն շաքարավազի և աղի հետ լավ հարել:
2 Ավելացնել կեֆիրը և հալեցրած կարագը:
3 Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, և ավելացնել ձվին:
4 Թավայի մեջ կարագ քսել, վրան ցանել շաքարավազը:
5 Բանաները կլոր կտրատել, և շարել թավայի մեջ:
6 Խմորը լցնել թավայի մեջ, և թողնել թույլ կրակի վրա;
7 Եփվելուց հետո շրջել հաակառակ կողմը:
8 Վրան ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում