Ծիրանով նրբահամ թխվածք՝ առանց ալյուրի և կարագի

Ծիրանով թխվածք
Թեթև և ամառային գունեղ թխվածք՝ շատ նուրբ և համեղ միջուկով:

Բաղադրիչներ

  • 3 հատ ձվի սպիտակուց
  • 100 գ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
  • 80 գ նուշ

Կրեմ

  • 250 գ մասկարպոնե պանիր
  • 100 գ սերուցք
  • 1 ճաշի գդալ վանիլային էքստրակտ
  • 280 գ ծիրան

Պատրաստման եղանակը

1 Ձվի սպիտակուցը առանձնացնել, և հարել մինչև սպիտակելը:
2 Կամաց-կամաց ավելացնել շաքարավազը, հարել միչև պնդանալը:
3 Ավելացնել եգիպտացորենի օսլան, և լավ խառնել:
4 Լցնել ձևամանի մեջ, հավասարաչափ տարածել:
5 Նուշը մանրացնել, և ցանել շերտի վրա:
6 Թխել ջեռոցում 180°C 10-15 րոպե: Թխելուց հետո ծածկել յուղաթղթով:

Կրեմ

1 Մասկարպոնե պանրին ավելացնել սերուցքը, վանիլի էքստրակտը, և հարիչով հարել:
2 Ավելացնել կտրատած ծիրանները, և խառնել:
1 Կրեմը քսել շերտի հակառակ կողմից, և ոլորել:
2 Ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանում 2-3ժամ:
3 Ձևավորել կտրատված ծիրաններով:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում