Բաղադրիչներ
1 ծաղկակաղամբ
1 գլուխ սոխ
ձիթայուղ
2 քաղցր պղպեղ
2 հատ լոլիկ
2-3 ատամիկ սխտոր
2 թ/գ շաքարավազ
1,05 ճ/գ տոմատի մածուկ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Եռման աղաջրի մեջ, 10-12 րոպե խաշել ծաղկակաղամբը
Առանձին թավայի մեջ, ձիթայուղով տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը, երկարությամբ կտրատած պղպեղները, համեմել աղով, ծածկել կափարիչն ու թողնել 5-7 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը, ճզմած սխտորը: Տոմատի մածուկը ջրով բացել և ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել շաքարավազ
Ավելացնել ծաղկակաղամբը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե
Եվ ահա՛ պատրաստ է )))
Բարի ախորժակ