Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հետաքրքիր ուտեստ խրթխրթան ծաղկակաղամբով

Խրթխրթան ծաղկակաղամբ
39 минуты

Բաղադրիչներ

  • 1 կգ ծաղկակաղամբ
  • 150 գ պանիր
  • 3 հատ ձու
  • 50 գ պաքսիմատ
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Ջուրը տաքացնել, և մի փոքր աղ լցնել: Հենց ջուրը սկսի եռալ, ծաղկակաղամբը լցնել ջրի մեջ և 3-4 րոպե խաշել:
  • Եփված ծաղկակաղամբը թողնել, որ հովանա:
  • Խորը ամանի մեջ լցնել պաքսիմատը, քերված պանիրը, պապրիկան, սխտորի փոշին և խառնել:
  • Մեկ այլ ամանի մեջ ձուն պատառաքաղով հարել աղի և սև պղպեղի հետ:
  • Ծաղկակաղամբի կտորները թաթախել նախ ձվով զանգվածի, ապա պանրով զանգվածի մեջ:
  • Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, վրան ձեթ քսել, և ծաղկակաղամբի կտորները շարել դրա մեջ:
  • Եփել մոտ 15 րոպե 200 ջերմաստիճանում:
  • Մատուցել թթվասերով: