Բաղադրիչներ
900 գ ծաղկակաղամբ
100 գ պաքսիմատ
50 գ Պարմեզան պանիր
քաղցր պապրիկա
սխտորի փոշի
3 ձու
ալյուր
Սոուսի համար`
թթվասեր
1 ատամիկ սխտոր
մաղադանոս
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբն առանձնացնել իրարից, եռացրարծ ջրում 3 րոպե խաշել
Առանձին տարայի մեջ լցնել պաքսիմատը, պանիրը, քաղցր պապրիկան, սխտորի փոշին
Առանձին տարայի մեջ կոտրել ձուն, համեմել աղով
Յուրաքանչյուր կաղամբի կտորը թաթախել նախ ալյուրի, այնուհետև ձվի, հետո պաքսիմատի մեջ և շարել ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ (նախապես սննդային թուղթ փռել)։ Դնել 190°C տաքացրած ջեռոցում 20 րոպե
Այդ ընթացքում պատրաստել սոուսը: Մաղադանոսը կտրտել, սխտորը ճզմել, աղ և սև պղպեղ անել, ավելացնել թթվասեր և լավ խառնել
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ