Բաղադրիչներ
4 կտոր խոզի փափկամիս
1 թ/գ աղ
1/2 թ/գ սխտորի փոշի
1/4 թ/գ խնկունի կամ ուրց
սև պղպեղ
6 ատամիկ սխտոր
20 գ կարագ
4 ճ/գ մեղր
5 ճ/գ հավի արգանակ
2 ճ/գ խնձորի քացախ
Կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Աղը, սև պղպեղը, սխտորի փոշին, ուրցը կամ խնկունին խառնել իրար և ստացված խառնուրդով համեմել միսը 2 կողմից
2 կողմից տապակել 4-5 րոպե, ապա նաև կողային հատվածները կարմրացնել
Սխտորը մանրացնել, 30 վայրկյան տապակել կարագով, ապա ավելացնել մեղր, արգանակ, քացախ, թողնել կրակին 2 րոպե
Ավելացնել տապակած միսը, թողնել մինչև պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ շրջելով հակառակ կողմի վրա, որպեսզի սոուսը հավասարապես ներծծվի մսի մեջ
Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))
Բարի ախորժակ