Բաղադրիչներ
6,5 կգ խոզի բուդ
6 լ ջուր (պետք է ծածկի բուդը)
8-10 ճ/գ աղ (1 լ ջրին`1,5-2 ճ/գ)
4-5 հատ դափնու տերև
1 տուփ հատիկավոր սև պղպեղ(1 լիքը բուր)
20-25 հատ բահար
5-6 հատ հիլ
Պատրաստման եղանակը
Բուդը բոլոր կողմերից ինչքան հնարավոր է խորությամբ ծակծկել, թողնել մի կողմ
Առանձին, միջին չափի կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել դափնու տերև, հիլ, բահար(օգտագործել համեմունքների մի մասը, մնացածը թողնել սառը ջրի համար ) և եռացնել: Թողնել հովանա և լցնել 6 լ սառը ջրի մեջ։ Ավելացնել մնացած համեմունքները, աղը, խառնել այնքան, որ աղը լուծվի
Բուդը դնել համեմված ջրի մեջ, թողնել սառը տեղ կամ սառնարանում` 24 ժամ (10 ժամ անց կարելի է միսը շրջել մյուս կողմի վրա, որպեսզի հավասարապես մարինացվի)
Արդեն կարելի է պատրաստել` մատուցելու համար )))
Բաղադրատոմսը՝ Բարի Ախորժակ
Բարի ախորժակ