Խմորեղեն` քիչ կալորիականությամբ, փափուկ և շատ համեղ: Բանանով թխվածք

Բաղադրիչներ

2 հատ բանան

3 ձու

30 գ աղացած վարսակի փաթիլներ

20 գ եգիպտացորենի օսլա

10 գ կակաո

300 գ փափուկ կաթնաշոռ

1 թ/գ շաքարավազ կամ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Ձվի սպիատկուցներն ու դեղնուցներն առանձնացնել, սպիտակուցները հարել (3-4 րոպե)

Դեղնուցներին ավելացնել կտրատած բանան, աղացած վարսակի փաթիլներ

Ավելացնել եգիպտացորենի օսլա, կակաո և հարել

Ավելացնել սպիտակուցային զանգվածը և լավ խառնել

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձեթ քսել, խմորը բարակ շերտով լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 12-15 րոպե

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է 1 բանանին ավելացնել, 1 թ/գ շաքարավազ, փափուկ կաթնաշոռ և հարել

Ստացված բիսկվիթը թողնել սառչի, ապա բաժանել 4 հավասար մասերի

Շերտերը դասավորել իրար վրա` յուրաքանչյուրի վրա կրեմ քսելով

Զարդարեք քերած շոկոլադով, 1 ժոմ թողեք սառնարանում և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում