Բաղադրիչներ
350 մլ տաք կաթ
8 գ խմորիչ
1 ճ/գ շաքարավազ
1,5 թ/գ աղ
1 ձու
100 գ հալեցրած կարագ
600-700 գ ալյուր
պանիր
Պատրաստման եղանակը
Տաք կաթին ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը, ձուն, հալեցրած կարագը և լավ խառնել
Մաս-մաս ավելացնել ալյուր, խառնել և հունցել
Ծածկել և 1 ժամ թողնել տաք տեղ
Այնուհետև խմորը բաժանել 10 հավասար մասերի և գնդիկներ անել
Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել` համապատասխան ընտրված կաղապարի չափին
Կաղապարի ներսը պատել կարագով և խմորե լիստերը տեղափոխել նրա մեջ` յուրաքանչյուրի վրա հալած կարագ քսելով
2-րդ շերտից հետո քերած պանիր լցնել (խմոր+կարագ+խմոր+պանիր և այսպես շարունակ)
Վերջին շերտից հետո կտրտել, թողնել 30 րոպե, ձվի դեղնուց քսել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Համտեսե՛ք, քանի դեռ տաք է)))
Բարի ախորժակ