Խաչապուրին այս տարբերակով քչերն են պատրաստում: Այն չափազանց համեղ և փափուկ է ստացվում: խաչապուրին` խմորի բարակ շերտերով

Բաղադրիչներ

500 գ բարակ շերտավոր խմոր

5 ձու

350 գ պանիր

500 գ յոգուրտ

200 մլ հանքային ջուր

50 գ հալած կարագ

Պատրաստման եղանակը

Պանիրը ճզմել, ավելացնել յոգուրտ, 4 ձու, 100 մլ հանքային ջուր և լավ խառնել։ Բաժանել 3 հավասար մասերի և թողնել մի կողմ

Խմորի  1 բաժինը կտրատել և բաժանել 2 հավասար մասերի

Կաղապարի մեջ հալած կարագ քսել, կենտրոնում դնել 1 բարակ շերտավոր խմոր, 1-ական խմոր դնել նաև 4 կողային մասերում

Կարագ քսել, լցնել կտրատած խմորի մի մասը, այնուհետև պանրային զանգվածի մի մասը և 1 ամբողջական խմոր դնել

Կարագ քսել, ավելացնել պանրի 2-րդ բաժինը, կտրատած խմորի 2-րդ բաժինը, պանրի 3-րդ բաժինը, 1 ամբողջական խմոր դնել կենտրոնում, կարագ քսել, ծածկել 4 կողմից

Եվս 1 ամբողջական բարակ խմոր դնել, բաժանել մասերի, 100 մլ հանքային ջուր լցնել

10 գ հալած կարագին ավելացնել 1 ձու, լավ խառնել և լցնել խմորի վրա: Դնել 190°С տաքացրած ջեռոցում 50 րոպե

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում