Լցոնած սունկ. ախերժելի, անուշահամ, հյութեղ

Լցոնած սունկ
Ուտեստը ստացվում է հյութալի, անուշաբույր և շատ համեղ:

Բաղադրիչներ

  • 5 հատ մեծ սունկ
  • 1 հատ հավի միս
  • 1 հատ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 100 գր պանիր
  • 100 մլ սերուցք (10%)
  • սամիթ
  • աղ
  • պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Առանձնացնել սնկի ոտիկը գլխիկից, գլխիկները կեղևազրկել, ոտիկները և հավի միսը կտրատել: Պանիրը քերիչով անցկացնել, սամիթը մանր կտրատել:
2 Մանր կտրատել սոխը և սխտորը, տապակել, ավելացնել կտրատված սունկը, համեմել աղով և պղպեղով: Ավելացնել հավի միսը և տապակել մինչև կիսաեփած դառնալը:
3 Թողնել՝ մի փոքր սառչի, այնուհետև ավելացնել սերուցք, պանիր, սամիթ, և ամբողջը լավ խառնել:
4 Սնկի գլխիկները համեմել աղով, վրան լցնել հավի մսով խառնուրդը:
5 Եփել ջեռոցում 180°C ջերմաստիճանում 30–40 րոպե (կախված սնկի մեծությունից):
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.