Լցոնած պղպեղ. համեղ, գեղեցիկ, հյութալի

Լցոնած պղպեղ
Այս բաղադրատոմսը տաք նախուտեստ պատրաստելու հիանալի տարբերակ է:

Բաղադրիչներ

  • 1 հատ սոխ
  • 250 գր աղացած միս
  • 3 հատ ձու
  • 100 գր պանիր
  • 250 գր ֆետա պանիր
  • 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 4 հատ քաղցր պղպեղ
  • 1 հատ լոլիկ

Պատրաստման եղանակը

1 Պատրաստել սոխարած, ավելացնել աղացած միսը և տապակել, պանիրները մանր կտրատել:
2 Տարայի մեջ խառնել ձուն, տապակած միսը, պանիրները, համեմել աղով և պղպեղով:
3 Պղպեղները կիսել, շարել յուղաթերթով ծածկված սկուտեղի վրա, վրան բուսական յուղ քսել:
4 Լցոնել պղպեղները միջուկով և եփել ջեռոցում մոտ 25 րոպե 230°C ջերմաստիճանում: 
5 Լոլիկները շրջանաձև կտրել, շարել պղպեղների վրա և ևս 5 րոպե դնել ջեռոցում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում