Բաղադրիչներ
5 խոշոր կարտոֆիլ
ձիթայուղ
2 գլուխ սոխ
150 գ երշիկ
5 ձու
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները լավ լվանալ, ձիթայուղ քսել, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Կարտոֆիլների վերևի հատվածը հեռացնել, միջուկները հանել
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած երշիկ, աղ, լավ խառնել, թողնել 3 րոպե, ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից
Յուրաքանչյուր կարտոֆիլի մեջ 1-ական ճ/գ տապակ լցնել, 1-ական ձու ավելացնել
Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ