Բաղադրիչներ
6 հատ խոշար կարտոֆիլ
3 ճ/գ մայոնեզ
3 ատամիկ սխտոր
½ բուլղարական պղպեղ
մաղադանոս
80 գ պանիր
3 ճ/գ մարինացված եգիպտացորեն
½ թ/գ աղ
սև պղպեղ
12 կտոր կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլները փաթաթել փայլաթիթեղի մեջ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 1 ժամ 10 րոպե
Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, մանրացրած պղպեղ, մաղադանոս, քերած պանիր, եգիպտացորեն, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Կարտոֆիլները կիսել, մի քիչ տրորել պատառաքաղով
Յուրաքանչյուրի մեջ 2-ական կտոր կարագ դնել, տարածել, մի պտղունց աղ ավելացնել
Յուրաքանչյուրի մեջ 2-ական թ/գ խճողակ լցնել
Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ