Լցոնած դդմիկ. ամենահամեղ դդմիկով ուտեստներից մեկը

Լցոնած դդմիկներ
Ճաշատեսակը ստացվում է գեղեցիկ, անուշահամ, և ունի ախորժելի տեսք:

Բաղադրիչներ

  • 4 հատ դդմիկ
  • 300 գր աղացած միս
  • 1 հատ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • խմելի–սունելի
  • պապրիկա կամ ապխտած պապրիկա
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • մաղադանոս
  • 100 գր թթվասեր
  • 100 գր պանիր
  • 600 գր կարտոֆիլ
  • համեմունք նախատեսված կատոֆիլի համար
  • 50 մլ բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1 Դդմիկը բաժանել 3–4 մասի, յուրաքանչյուր կտորի միջուկը հանել այնպես, որ ներքևի հատվածը փակ մնա: Համեմել աղով և պղպեղով:
2 Աղացած մսին ավելացնել աղ, պղպեղ, պապրիկա, խմելի–սունելի, մանր կտրատված սոխ, սխտոր և մաղադանոս, լավ խառնել:
3 Ստացված զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել:
4 Կարտոֆիլը կտրատել, համեմել, ավելացնել բուսական յուղ, խառնել, արանքներում դնել դդմիկները:
5 Դդմիկների մեջ լցնել 0.5 թեյի գդալ թթվասեր և քերած պանիր: Վրան լցնել մսի գնդիկները:
6 Վրան թթվասեր քսել, փակել ձևամանը փայլաթիթեղով, եփել ջեռոցում մոտ 1 ժամ 180°C ջերմաստիճանում:
7 Հանել, դդմիկների վրա քերած պանիր շաղ տալ և դնել ջեռոցում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.