Լցոնած դդմիկներ
Ճաշատեսակը ստացվում է գեղեցիկ, անուշահամ, և ունի ախորժելի տեսք:
Բաղադրիչներ
- 4 հատ դդմիկ
- 300 գր աղացած միս
- 1 հատ սոխ
- 2 ատամիկ սխտոր
- խմելի–սունելի
- պապրիկա կամ ապխտած պապրիկա
- աղ
- աղացած սև պղպեղ
- մաղադանոս
- 100 գր թթվասեր
- 100 գր պանիր
- 600 գր կարտոֆիլ
- համեմունք նախատեսված կատոֆիլի համար
- 50 մլ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը բաժանել 3–4 մասի, յուրաքանչյուր կտորի միջուկը հանել այնպես, որ ներքևի հատվածը փակ մնա: Համեմել աղով և պղպեղով:
2 Աղացած մսին ավելացնել աղ, պղպեղ, պապրիկա, խմելի–սունելի, մանր կտրատված սոխ, սխտոր և մաղադանոս, լավ խառնել:
3 Ստացված զանգվածից փոքր գնդիկներ ձևավորել:
4 Կարտոֆիլը կտրատել, համեմել, ավելացնել բուսական յուղ, խառնել, արանքներում դնել դդմիկները:
5 Դդմիկների մեջ լցնել 0.5 թեյի գդալ թթվասեր և քերած պանիր: Վրան լցնել մսի գնդիկները:
6 Վրան թթվասեր քսել, փակել ձևամանը փայլաթիթեղով, եփել ջեռոցում մոտ 1 ժամ 180°C ջերմաստիճանում:
7 Հանել, դդմիկների վրա քերած պանիր շաղ տալ և դնել ջեռոցում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ