Լոբին և սունկը երբեք այսքան համեղ չեք պատրաստել. հագեցնող և համեղ ընթրիք ողջ ընտանիքի համար

Սնկով և լոբով ուտեստ
Շատ հեշտ պատրաստվող և հասանելի ուտեստ՝ ընթրիքի համար:

Բաղադրիչներ

  • 300 գ շամպինիոն
  • 250 գ լոբի
  • 200 մլ ջուր
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 1 թեյի գդալ պապրիկա
  • 1/2 թեյի գդալ աղ
  • 1-2 ատամիկ սխտոր
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Լոբին նախապես թրջել 1 օր առաջ:
2 Տեղափոխել տարայի մեջ, ավելացնել ջուր, և եփել 40 րոպե:
3 Սունկը և սոխը մանրացնել:
4 Գազարը անցկացնել քերիչով:
5 Սունկը նախապես տաքացրած թավայի մեջ շոգեխաշել, երբ ջուրը դուրս գա, ավելացնել բուսայուղը: Սունկը կարմրելուց հետո ավելացնել սոխը:
6 Սունկը տապակելուց հետո ավելացնել գազարը:
7 2-3 րոպե տապակելուց հետո ավելացնել լոբին:
8 Ավելացնել համեմունքները:
9 Ավելացնել եռացրած ջուրը, թողնել թույլ կրակի վրա:
10 15-20 րոպե եփելուց հետո ավելացնել սխտորը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում