Լիմոնով կեքս

1 час
Բաղադրիչներ
Խմոր
- 260 գ ալյուր
- 1 հատ ձու
- 150 գ շաքարավազ
- 200 գ կաթ
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 հատ լիմոն
- 100 գ ձեթ
Ջնարակ
- 100 գ շաքարի փոշի
- 2 ճաշի գդալ լիմոնի հյութ
Լրացուցիչ
- 30 գ կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
- Ձուն և շաքարավազը միասին տրորել:

- Լիմոնի ցեդրան քերել:
- Զանգվածի մեջ ավելացնել լիմոնի ցեդրա, 0.5 հատ լիմոնի հյութ, տաք կաթ, ձեթ և խառնել:

- Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ:

- Այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և խառնել:
- Ստացվում է ծորացող խմոր:

- Ձևամանը (20-10-7) ծածկել յուղաթղթով, և խմորը լցնել մեջը:

- Թխել մոտ 40 րոպե 180 ջերմաստիճանում:
- Ջնարակը պատրաստելու համար խառնել շաքարի փոշին և լիմոնի հյութը:

- Կեքսի վրա ջնարակ և կոկոսի փաթիլներ շաղ տալ :

