Բաղադրիչներ
3 ձու
կես բաժակ կաթ
2-3 հատ նրբերշիկ
լավաշ
50 գ պանիր
10 գ կարագ
աղ
սև պղպեղ
սամիթ կամ համեմ
Պատրաստման եղանակը
Ձուն կոտրել, համեմել աղով, սև պղպեղով
Կանաչին կտրտել, նրբերշիկը, պանիրը քերիչով անցկացնել կամ կտրատել և ավելացնել ձվին, լավ խառնել
Լավաշը կիսել, ռուլետի պես փաթաթել, երկարությամբ կտրտել, կաթի հետ ավելացնել ձվին և լավ խառնել
Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ստացված զանգվածը, կափարիչով ծածկել և տապակել թույլ կրակի վրա` 5-7 րոպե
Զարդարելու կարիք չկա։ Այն արդեն իսկ գեղեցիկ է )))
Բարի ախորժակ