Լավաշով ռուլետ. լավաշով ուտեստներից ամենահամեղ տարբերակներից մեկը

Լավաշով ռուլետ

Բաղադրիչներ

  • 2 հատ լավաշ
  • 150 գր հավի փափկամիս
  • 2 հատ ձու
  • 100 գր պանիր
  • 180 գր հալած պանիր
  • 1–2 հատ վարունգ
  • 1 հատ լոլիկ
  • սամիթ
  • հազարի տերևներ
  • աղ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Քերիչով անցկացնել պանիրը և ձուն: Առանձին տարայի մեջ քերել նաև վարունգը, այնուհետև քամել:
2 Հավի միսը թել–թել անել: Մանր կտրատել լոլիկը և սամիթը:
3 Լավաշի վրա սիլիկոնե գդալի օգնությամբ քսել հալած պանիրը, վրան լցնել սամիթը:
4 Հերթականությամբ լցնել պանիրը, ձուն, հավի փափկամիսը, լոլիկը և վարունգը: Համեմել աղով և պղպեղով:
5 Ավելացնել հազարի տերևները: Պտտել ամուր, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում մոտ 30 րոպե:
6 Հանել և բաժանել կտորների:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.