Բաղադրիչներ
4 հատ լավաշ
1 կգ աղացած միս
400 գ պանիր
3 ձու
8 հատ լոլիկ
թարմ կանաչեղեն (տեսակն ըստ ճաշակի)
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Աղացած միսը տապակել, համեմել աղով, սև պղպեղով
Լոլիկները կտրատել, պանիրը քերել
Լավաշը բացել, լցնել մսի տապակը, քերած պանիրը, այնուհետև լոլիկը և փաթաթել ռուլետի պես
Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, ձեթ քսել, շարել ստացված ռուլետները, յուրաքանչյուրի վրա ձու քսել, իսկ մնացորդը լցնել ընդհանուր ուտեստի վրա
Թխել 180°C տաքացրած ջեռոցում 10-15 րոպե
Ահա և վերջ։ Կարելի է համտեսել )))
Բարի ախորժակ