Բաղադրությունը
- 1 հատ լավաշ
- 400 գ կարտոֆիլ,
- սամիթ,
- 1/2 թեյի գդալ աղ,
- 100 գ պանիր,
- սխտոր (ըստ ցանկության),
- աղ,
- պղպեղ,
- քունջութ (ըստ ցանկության),
- ձու:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, կեղևը մաքրել և խաշել՝ ջրի մեջ մի փոքր աղ ավելացնելով:
Կարտոֆիլից խյուս պատրաստել:
Սամիթը մանր կտրատել:
Պանիրը քերիչով անցկացնել:
Կարտոֆիլը, սամիթը, պանիրը խառնել, ավելացնել մի փոքր ճզմված սխտոր՝ ըստ ցանկության, պղպեղ:
Լավաշը ուղղանկյունների կտրատել:
Միջուկը լցնել ծայրի հատվածում, և լավաշը փաթաթել:
Լավաշից պատրաստված ձողիկները դնել ջեռոցի ամանի մեջ: Ամանը նախապես ծածկել յուղաթղթով՝ դրա վրա կարագ քսելով:
Ձողիկների վրա ջարդած ձվի դեղնուց քսել (դեղնուցը կարելի է շատ քիչ կաթի հետ խառնել), և քունջութ շաղ տալ:
Եփել 200 ջերմաստիճանում 15 րոպե:
Բարի ախորժակ