Լավագույն նախաճաշը, որից ոչ ոք հրաժարվել չի կարողանա: Ձվով «պիցցա»

Բաղադրիչներ

6 ձու

հաց

պանիր

երշիկ կամ նրբերշիկ

1 լոլիկ

2 կարմիր պղպեղ

ձիթայուղ

օրեգանո

Կաղապարի չափը` 20 սմ

Պատրաստման եղանակը

Ձվերին ավելացնել մի պտղունց աղ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ (նախապես կարագ քսել), հացը բաժանել մասերի, լավ ընկղմել ձվի մեջ

Ավելացնել քերած երշիկ կամ նրբերշիկ, պանիր

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, ձիթայուղ: Պղպեղները խորովել, մաքրել, երկարությամբ կտրատել և դնել կենտրոնում։ Տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց՝ 20-25 րոպե

Ավելացնել քերած պանիր, օրեգանո և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում