Լավագույն ապուրներից մեկը, որի բույրն ու համն ուղղակի արբեցնում են: Սիսեռով ապուր

Բաղադրիչներ

1 ցողուն պրաս սոխ

2 գազար

3 ատամիկ սխտոր

1,5 գունավոր պղպեղ

3 կարտոֆիլ + 600 մլ տաք ջուր

400 գ խաշած սիսեռ

1 լոլիկ

20 մլ ձիթայուղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1/2 թ/գ սև պղպեղ

1 թ/գ աղ

1 թ/գ օրեգանո

մաղդանոս

Պատրաստման եղանակը

Սոխ պրասը, սխտորը մանրացնել, գազարը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, ծածկել կափարիչն ու 5 րոպե թողնել կրակին

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղներ և թողնել ևս 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ,  ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Ավելացնել խաշած սիսեռ, ծածկել և թողնել թույլ կրակին ևս 5 րոպե

Ավելացնել քերիչով անցկացրած լոլիկ, սև և կրամիր պղպեղներ, օրեգանո, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում