Լահմաջո. համեղ և ախորժելի մսային լոշիկներ՝ պատրաստված Ձեր ձեռքերով

Տնական լահմաջո
Ամենահամեղ մսային լոշիկները կարող եք պատրաստել ինքներդ՝ ամենապարզ բաղարատոմսով:

Բաղադրիչներ

Խմոր

  • 280 գ ալյուր
  • 5 գ խմորիչ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ աղ
  • 3 ճաշի գդալ ձիթայուղ
  • 130 մլ ջուր

Միջուկ

  • 1 հատ լոլիկ
  • 1 հատ սոխ
  • 1/2 հատ դեղին պղպեղ
  • 1/2 հատ կարմիր պղպեղ
  • 1 հատ կծու պղպեղ
  • 250 գ աղացած միս
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ աղ
  • 1/4 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 1/2 կապ կանաչ սոխ
  • 1/2 կապ սամիթ և մաղադանոս

Պատրաստման եղանակը

Խմոր

1 Ալյուրին ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը, և լավ խառնել:
2 Ավելացնել ձիթայուղը և ջուրը, լավ հունցել: Դնել տաք վայրում 30-45 րոպե:

Միջուկ

1 Լոլիկը, սոխը, պղպեղները մանրացնել, լցնել բլենդերի տարայի մեջ, և հարել:
2 Ստացված զանգվածին խառնել աղացած միսը, տոմատի մածուկը, սխտորը, աղը, սև և կարմիր պղպեղները և կանաչին, լավ խառնել:
3 Խմորը բաժանել հավասար մասերի, գրտնակով բարակ լոշիկներ ստանալ:
4 Վրան քսել ստացված միջուկը:
5 Թխել 200-220°C ջեռոցում 10-15 րոպե:
6 Ավելի փափուկ լահմաջո ստանալու համար կարող եք սրբիչով ծածկել կամ փակ տարայի մեջ դնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում