Բաղադրիչներ
250 գ հավի կրծքամիս
1 գլուխ սոխ
1 պղպեղ
160 գ մակարոն
Աղ, սև պղպեղ
200 գ սերուցք + 70 գ ջուր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ ստանա, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել սերուցք, ջուր, մի պտղունց աղ, սև պղպեղ, թողնել ևս 3 րոպե
Եռման ջրի մեջ մի պտղունց աղ և մակարոն լցնել, թողնել եփվի, ապա ջրքամել և ավելացնել տապակին։ Թողնել 3-4 րոպե և վերցնել կրակից
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ