Բաղադրիչներ
30 գ ժելատին
200 մլ ջուր
800գ թթվասեր
200 գ շաքարավազ կամ շաքարի փոշի
6 մանդարին
Նախատեսված է 1,5 լ տարայի համար
Պատրաստման եղանակը
Ժելատինին ավելացնել ջուր, թողնել լավ փքվի, ապա հալեցնել գոլորշու վրա

Թթվասերին ավելացնել շաքարավազ, լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ժելատինը, լավ խառնել

3-4 ճ/գ լցնել տարայի մեջ (վերևի հատվածը հեռացրած շիշ): Փայտիկի վրա մանդարին շարել, դնել կրեմով տարայի մեջ, ապա ավելացնել մնացած կրեմը և 4 ժամ թողնել սառնարանում

Աղանդերը պատրաստ է )))

Բարի ախորժակ