Իսկական աշնանային աղցան`թեթև, առողջարար և հագեցնող: Բազուկով աղցան

Բաղադրիչներ

250 գ մարինացված վարունգ

Մաղադանոս

150 գ խաշած կամ մարինացված լոբի

2-3 հատ բազուկ

Աղ

Սև պղպեղ

ձեթ

Սոխը մարինացնելու համար`

1 գլուխ սոխ

0,5 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

3 ճ/գ քացախ

120 մլ եռման ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, ջուր, լավ խառնել, թողնել 1 ժամ և քամել

Մարինացված վարունգը մանր կտրատել, ավելացնել մանրացրած մաղադանոս, լոբի        

Բազուկը խաշել կամ փաթաթել փայլաթիթեղի մեջ և 40 րոպե դնել ջեռոցում: Խորանարդաձև կտրատել և ավելացնել աղցանին: Ավելացնել աղ, սև պղպեղ, ձեթ, մարինացված սոխը և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում