Ինչքան շատ տեղեկացված լինեք, այնքան ճիշտ կսնվեք ու կլինեք առողջ: Նուռը և իր օգտակար հատկությունները:

Իր կազմությամբ, հատկությամբ և օգտակարությամբ նռան հատիկները գերազանցում են նույնիսկ հացահատիկի ծիլերի յուղին: Նուռը մարդու համար կենսական նշանակություն ունեցող վիտամինների, հանքանյութերի և միկրոէլեմենտների աղբյուր է:

Վիտամին C – բարձրացնում է դիմադրողականությունը

Վիտամին B6  –  ամրացնում է նյարդային համակարգը

Վիտամին B12  – բարելավում է արյան հոսքը

Վիտամին P  – ամրացնում է արյան անոթները

Վիտամին E  – բարելավում է մաշկը, մազերը, եղունգները

Նռան հատիկները (առավելապես կորիզը) պարունակում են մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ:

Նպաստում են օրգանիզմի բնականոն գործունեությանը:

Հարուստ են դաբաղանյութերով:

Օգնում են փորլուծության, էշերիխիա կոլիի, դիզենտերիայի, տուբերկուլյոզի, գլխացավերի դեպքում:

Հիանալի ախտահանիչ է: Ուստի այն արդյունավետ է մրսածության, անեմիայի, բրոնխիտի բուժման և կանխարգելման համար:

Նռան հատիկները (կորիզը) կօգնեն նաև բնական ճանապարհով իջեցնել արյան ճնշումը:

Խորհուրդ է տրվում նուռն օգտագործել հենց կորիզներով, եթե առակա են վահանաձև գեղձի հիվանդություններ, հորմոնալ խանգարումներ, կանացի ցիկլի հետ կապված խնդիրներ, քանի որ իր մեջ պարունակում է ֆիտոհորմոններ:

Այնուամենայնիվ հարկավոր է չչարաշահել նռան կորիզների օգտագործումը, քանի որ ունենալով ամուր կեղև կարող են վնասել աղեստամոքսային տրակտի լործաթաղանթը:  

Խորհուրդ չի տրվում ստամոքսի և աղեստամոքասային տրակտի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, մինչև 3 տարեկան երեխաներին:

Օրգանիզմը ամրացնելու համար կարելի է 1-2 օր ընդմիջումներով օգտագորձել նուռ, կամ 1-2 թ/գ նռան կորիզի փոշի:

Լինենք տեղեկացված և առողջ )))

Կիսվել Facebook-ում