Ինչպե°ս չհամտեսել այսպիսի ախորժելի, գեղեցիկ խմորեղենը, իսկ բույրն ուղղակի անփոխանցելի է: Խնձորով և սալորով թխվածք

Բաղադրիչներ

4 ձու

200 գ շաքարավազ

100 գ հալեցրած կարագ

200 մլ կաթ

10 գ փխրեցուցիչ

350 գ ալյուր

250 գ խնձոր

Կաղապարի չափը` 18*25 սմ

400 գ սալոր

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը հարել, ավելացնել հալեցրած կարագ, կաթ և շարունակել հարել

Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր և հարել

Խնձորի կեղևը հեռացնել, խորանարդաձև կտրատել, ավելացնել խմորին, լավ խառնել և լցնել կաղապարի մեջ

Սալորները կիսել, շարել խմորի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում